Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայից հեռանալուն։ Նրա հրաժարագինը 50 միլիոն եվրո է, հաղորդում է Record-ը։ Հնարավոր տարբերակներից են ՄԼՍ-ն ու պորտուգալական ակումբ։


Ռոնալդուն դժգոհ է «Ալ Նասրի» ղեկավարության տրանսֆերային քաղաքականությունից։ Նա բոյկոտել է թիմի նախորդ օրվա հանդիպումը ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերի պատճառով։


Բենզեման «Ալ Իթիհադից» տեղափոխվել է «Ալ Հիլյալ», որը երկրի առաջնության 19 տուրից հետո 47 միավորով առաջատարն է եւ երկրորդ տեղում գտնվող «Ալ Նասրից» առաջ է 1 միավոր։

«Ալ Նասրը», «Ալ Հիլյալը», «Ալ Իթիհադն» ու «Ալ Ահլին» պատկանում են Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամին։ Ռոնալդուն կարծում է, որ հիմնադրամը թույլ չի տալիս «Ալ Նասրին» տրանսֆերներ կատարել, որպեսզի թիմը տիտղոս չնվաճի։