Լրագրող Սյուզի Բադոյանն այսօր տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացուն ծեծով, հայհոյանքներով խոշտանգում՝ ցուցմունք կորզելու համար։

ՆԳՆ-ից արձագանքել են տեսանյութին՝ նշելով, թե տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

«Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարաված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- նշել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նշվում է, որ քաղաքացուն խոշտանգողը օպերլիազոր Հայկ Հակոբյանն է։

Տեսանյութը՝ 

https://www.facebook.com/share/v/1C49kFe2Lv/