Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Եվրապայի խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նախագահ Սարգսյանին հարց էր հղել, թե ճի՞շտ է արդյոք, որ վերջինս խաղատներում 70 մլն եվրո է պարտվել: Այս միջադեպը լայն քննարկման առիթ էր դարձել թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս:

Զարուհի Փոստանջյանը բնական է համարում, որ իր այդ հարցադրման հետ իր գործընկերներից ոմանք կարող են համակարծիք չլինել: «Ես շատ հարգում եմ Ռուբեն Հակոբյանի կարծիքը, իսկ կուսակցության ներկայացուցիչը ես եմ եղել: Նա ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք և նա մեծ ներդրում ունի անկախ պետականության ստեղծման մեջ: Պարզապես նա ներկայացնում է մի սերունդ, որը դեռևս այլ սկզբունքներով է առաջնորդվում, որը տարբերվում է իմ սերնդից»,- նշեց Փոստանջյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք քաղաքական հետապնդում չէ այն, որ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում, ավելին, նա հայտնել է, որ իրեն չի հետաքրքրում ԵԽԽՎ-ի կարծիքը, Փոստանջյանը պատասխանեց.
«Ճիշտն ասած ես կարծում եմ , որ դա ոչ թե Հովիկ Աբրահամյանի որոշումն է, այլ հավանաբար Սերժ Սարգսյանի ցանկությունն է, բայց պետք է ասեմ, որ այդպիսի ոտնձգություն տարիներ առաջ տեղի է ունեցել, և գիտենք, թե ինչ հետևանքներ է ունեցել հենց հայկական պատվիրակության համար նման որոշում կայացնելը: Այս պահի դրությամբ պաշտոնական գործընթաց դեռ չի սկսվել Հովիկ Աբրհմյանի կողմից, իսկ հայտարարության մասին տեղեկացված է ԵԽ-ի կանոնակարգի հանձնաժողովը: Երբ կլինի Հովիկ Աբրահամյանի պաշտոնական քայլը, կլինի նաև ԵԽ-ի պաշտոնական արձագանքը»:

Զարուհի Փոստանջյանը նաև հայտնեց, որ իր հարցը ոչ մի արտաքին ուժերի կողմից ֆինանսավորման հետևանք չէ, և Ժառանգությունը ազգային, ազատական կուսակցություն է, որն ինքը ներկայացնում է: «Հարցը հնչել է մեր ժողովրդի սրտից: Դա այն հարցն էր, որը ես պարտավոր էի հնչեցնել, հարցն ուներ նախաբան` այնէ` Սերժ Սարգսյանը չի կարող ներկայացնել հայ ժողովրդի իրավունքը և կամքը, քանի որ նա այնտեղ հայտնվել է կազմակերպված հանցագործության հետևանքով, նա գողացել է ՀՀ քաղաքացիների քվեն փետրվարի 18-ին: Հնչեցրել եմ հարց, որը հուզում է հանրությանը, որը հանրահայտ փաստ է, այդ փաստարկման հեղինակներից մեկը հենց Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է, իր ներկայացուցիչն է այսօր ԱԺ-ում, հետևաբար որևիցե խնդիր այստեղ տեսնելու կարիք չկա»,- հավելեց Փոստանջյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննսիյանի տեղյակ չլինելուն և ներկուսակցական հավանական խմորումներին` Ձոստանջյանն ասա, որ ինքը լիազորված է Ժառանգության կողմից և իրավասու է ընդունել որոշումներ: «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մենք զրուցել ենք, իսկ «Ժառանգությունը» ՀՀԿ չէ, որ մեկն ասի, մյուսներն առանց ընդունելու կրկնեն, մեզ մոտ բազմակրծությւն է և ոչ մի խմորում լինել չի կարող: Ինչ վերաբերում է հարցով Հայաստանին խայտառակ անելուն, ասեմ, որ հայ ազգը վաղուց է վարքաբեկվել և խայտառակվել: Խայտառակությունն այն է, որ բնակչության 30 տոկոսը սոված ու աղքատ է, խայտառակաությունն այն է, որ 1,5 մլն մարդ արտագաղթել է: Իմ այդ հարցո՞վ պետք է խայտառակ լինեինք: Դա հայտնի է բոլորին, և ես հանրորեն ակնհայտ փաստը ապացուցելու կարիք չունեմ»,- իր խոսքում նշեց Փոստանջյանը:

Իսկ ինչ վերաբերում է Արփի Հովհաննսիյանի` իր տեղը Զարուհի Փոստանջյանին զիջելուն, , վերջինս ասաց, որ որևիցե մեկը պատվիրակության անդամներից ձայնի իրավունքի վերաբերյալ սեփականության իրավունք չունի: «Դա մեր պատվիրակության բոլոր անդամների ձայնն է, հետևաբար պատվիրակության այն անդամները որոնք ցանկություն չունեն հարցեր տալու, մեկը մյուսին պարտավոր են փոխարինել: Սա է սկզբունքը: Այստեղ ուղղակի զիջելու խնդիր գոյություն չունի»,- հայտնեց Փոստանջյանը: