Աբու Դաբիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ:

Հայաստանի ղեկավարին այսօր կհանձնվի «Զայեդ» մրցանակը, ինչին նա արժանացել է խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանն ուղղված շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերի համար:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր՝ փետրվարի 4-ին, վարչապետն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։