Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը տեսակապով անցկացվող բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «թանկագին ընկեր»:
«Հարգելի՛ պարոն նախագահ Պուտին, իմ հին թանկագին ընկեր: Շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպել նոր տարվա սկզբին», - ասել է նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին անվանել է թանկագին բարեկամ և խաղաղություն ու բարգավաճում մաղթել չին ժողովրդին:
«Թանկագի՛ն ընկեր, ևս մեկ անգամ շնորհավոր Ամանորդ և գալիք Գարնան տոնը։ Քաջառողջություն Ձեզ անձամբ, բարօրություն և հաջողություն՝ տասը հազար գործերում։ Իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - ասել է Պուտինը։


