Ալեքսանդր Պովետկինը իրական ռազմիկի հատկանիշներ ցույց տվեց: Ես գիտեմ, որ նրան հեշտ չէր ռինգում, սակայն այնուամենայնիվ մինչև վերջին պահը նա փորձում էր վճռորոշ հարված հասցնել: Այս մասին հայտնել է ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Սերգեյ Պովետկին հետ մենամարտից հետո Комсомольская Правда-ին տված հարցազրույցի ժամանակ:
-Արդյոք մենամարտում Ձեզ համար ինչ-որ անկանխատեսելի բան տեղի ունեցավ, թե ամեն ինչ անցավ այնպես ինչպես ծրագրել էիք:
-Ինձ զարմացրեց այն հանգամանքը, թե ինչքան դիմացկուն է Պովետկինը: Չնայած որ նրան չհաջողվեց հասցնել վճռորոշ հարվածը, սակայն նրան չեզոքացնելն էլ իմ հիմնական նպատակն էր: Հատուկ անակնկալներ ինձ համար հնարավոր չէր լիներ, քանի որ ես պատրաստվել էի մենամարտին 100 %-ով: Ես գիտեի, որ սա Սաշայի համար լինելու է կյանքի կռիվ: Սակայն նրա տեխնիկան և տակտիկան վերլուծվել էր իր ամեն մի մանրուքով դեռևս իմ մարզական ճամբարում:
-Ինչու Դուք նոքաութի չենթարկեցիք Պովետկինին յոթերորդ ռաունդում, հարգանքից:
-Ոչ, եթե ես հնարավորություն ունենայի մենամարտը ժամանակից շուտ ավարտել, ապա ես դա կանեի: Ես չէի շտապեցնում դեպքերը, իսկ Պովետկինը ի զարմանս ինձ շարունակում էր առաջ գալ:
-Հանդիսատեսները հաճախ սուլում էին ձեր կատրմամբ հաճախակի կլինչներին: Պովետկինը կիսակռացած վիճակում է, նրա գլուքը Ձեր ձեռքի տակ. այսպիսին էր մենամարտի տիպիկ պատկերը: Անհարմար չէր Ձեզ համար այդ իրավիճակը:
-Ոչ, ամբողջ հարցը կայանում է հասակների տարբերության մեջ, բացի դա Ալեքսանդրը երբեմն կիսանստում էր: Կլինչը դա ժամանակակից բռնցքամարտի մի մասն է կազմում: Իմ խնդիրն էր թույլ չտալ Սաշային գերակայել մարտում և ճնշել ինձ:
Այդ պատճառով ես պետք է ցույց տայի, որ նա պետք է նահանջի: Հանդիսատեսների սուլոցը այս պարագայում ինձ չէր խանգարում:
-Մենամարտում արդյոք եղավ պահ, երբ Պովետկինին հաջողվեց ցնցել Ձեզ:
-Դուք տեսնում եք իմ աջ աչքի տակ կապտուկը. դա Ալեքսանդրի հարվածներից մեկի արդյունքն է: Ես հսկում էի մարտը և երբեք ինձ անվստահ չզգացի:
- Դուք արդեն Ձեր կարիերայում պարտություն եք կրել, իսկ Պովետկինի համար սա առաջին պարտություն էր: Ինչ խորհուրդ կտայիք նրան, որպեսզի արժանի կերպով դուրս գա այս իրավիճակից:
- Կյանքը նման է ամերիկյան բոլորանների. մեկ վերև, մեկ ներքև: Պարտությունից ես շատ բան եմ քաղել, վերլուծել, հասկացել, որ առանց պարտության հաղթանակ չի լինում: Սաշային ինչ-որ խորհուրդ տալ չարժե, նա մեծ տղա է , գիտի, ինչ անել: Սա սպորտ է, ես անցել եմ դրա միջոցով երեք անգամ:
-Պատրաստ եք արդյոք ռևանշ մենամարտ տալ Պովետկինին:
-Հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ ք ցանկանում է Ալեքսանդրը ռևանշ: Մնացածը բանակցությունների հարց է: Սակայն մի մոռացեք, որ ես միաժամանակ մի քանի տիտղոսներ ունեմ: Ալեքսանդրը հավակնում էր WBA տիտղոսին, սակայն մյուս կազմակերպությունները նույնպես պարտադրում են ինձ պաշտպանել գոտիները: Այդ նպատակով ինձ հետ մենամարտել ցանկացողների մի ամբողջ շարք գոյություն ունի: Ըստ իս, ցուցակով իմ հաջորդ մրցակիցը լինելու է WBO վարկաիշից: