Բուլղարիայի ազգային հավաքականը ուրբաթ օրը խաղալու է վերջին տարիների ամենակարևոր որոկավորման խաղերից մեկը և հյուրընկալող կողմը իրական մենամարտ է խոստացել: Այս մասին գրում է Sportni.bg-ն՝ անդրադառանլով Հայաստան-Բուլղարիա խաղին:
Պարբերականը նշում է, որ հայ երկրպագուները խոստացել են վրեժ լուծել բուլղարացիներից և այդ կապակցությամբ համացանցում տեսանյութ են տարածել:
Պարբերականը հիշեցնում է, որ անցած տարի սեպտեմբերին Սոֆիայում տեղի ունեցած խաղում Բուլղարիան խաղթանակ տարավ 1:0 հաշվով: Նշվում է նաև Գևորգ Ղազարյանի կարմիր քարտ ստանալու մասին, ով այն ստացել էր գնդակ մատակարորղ տղայի վրա գնդակը շպրտելու համար:
Պարբերականը նաև նշում է, որ հաղթանակը հավասար կարևոր է երկու թիմերի համար էլ: Վերջում պարբերականը իր երկրպագուներին հույս է տալիս՝ նշելով, որ Հայաստանը ոչ մի տնային խաղում հաղթանակ չի տարել:
Հուսով ենք, որ բուլղարական մամուլի հույսերը չեն արդարանա և հայ ֆուտբոլիստներից սպասում են հաղթանակ տնային խաղում: