Փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում տեղի կունենա 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։


25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը կունենա 5 ներկայացուցիչ: Նրանք կպայքարեն 3 մարզաձեւում՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ եւ գեղասահք: Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահքի Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը:


NEWS.am Sport-ը ներկայացնում է Միլան եւ Կորտինա դ’Ամպեցո- 2026-ում հայ օլիմպիականների մրցումային օրերն ու ժամանակացույցը:

Փետրվարի 6

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բազման արարողություն` 23:00 (Երեւանի ժամանակով)

Փետրվարի 7

16:00 (Երեւանի ժամանակ)

Դահուկավազք, կանանց պայքար

Կատյա Գալստյան՝ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ)

Փետրվարի 8

15:30

Դահուկավազք, տղամարդկանց պայքար

Միքայել Միքայելյան՝ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ)

Փետրվարի 12

16:00

Դահուկավազք, կանանց պայքար

Կատյա Գալստյան ՝10 կմ ինտերվալ (ազատ ոճ)

Փետրվարի 13

14:45

Դահուկավազք, տղամարդկանց պայքար

Միքայել Միքայելյան ՝10 կմ ինտերվալ (ազատ ոճ)

Փետրվարի 14

13:00

Լեռնադահուկ, տղամարդկանց պայքար

Հարություն Հարությունյան՝ հսկա ոլորավայրէջք

Փետրվարի 15

22:45

Գեղասահք, սպորտային զույգ

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին՝ կարճ ծրագիր

Փետրվարի 16

13:00

Լեռնադահուկ, տղամարդկանց պայքար

Հարություն Հարությունյան՝ ոլորավայրէջք

23:00

Գեղասահք, սպորտային զույգ

Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին՝ ազատ ծրագիր