Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին առանձին խորհրդակցություններ է անցկացրել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, ասվում է Սուլթանության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Օմանի Սուլթանությունում Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների շրջանակներում արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին այսօր առավոտյան առանձին խորհրդակցություններ է անցկացրել Աբբաս Արաղչիի գլխավորած իրանական պատվիրակության, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ», – նշվում է փաստաթղթում։


