Հայաստանում վարորդական իրավունքից զրկման որոշումների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 10-ից 9-ը, կայացվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով։ Այս մասին տեղեկացավ՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրամադրած վերջին 5 տարվա վիճակագրական տվյալները:
Վերջին 5 տարում ՀՀ ՆԳՆ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողների կողմից արձանագրվել և կայացվել են վարորդական իրավունքից զրկման 23419 որոշում, որից 20956-ը կամ 89.5%-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու հիմքով:
Միայն նախորդ՝ 2025-ին կայացվել է վարորդական իրավունքից զրկման 5299 որոշում, որից 4899-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, իսկ 131-ը սթափության զննությունից հրաժարվելու հիմքով:
Համեմատության համար նշենք, որ 2020-ին կայացվել է վարորդական իրավունքից զրկման 1819, որից 1580-ը ոչ սթափ, իսկ 41-ը զրկվել են վարորդական իրավունքից, քանի որ խուսափել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց:
Արձանագրենք նաև, որ եթե 2020-2024 թվականների ընթացքում կայացված որոշուների քանակը տարեցտարի աճել է, ապա 2025-ին նախորդ՝ 2024-ի համեմատ այս ցուցանիշը որոշակիորեն նվազել է (3.58%-ով):
Թեև վերջին տարում նկատվող չնչին նվազմանը, ոչ սթափ վիճակում վարելը շարունակում է մնալ Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության գլխավոր մարտահրավերը։


