Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշօլարը նահանգի ժանդարմերիայի հրամանատարի եւ այլ նահանգային պաշտոնյաների հետ այցելել է Ալիջանի սահմանային անցակետ։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ հայ–թուրքական սահմանի՝ 3–րդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հնարավոր բացումից առաջ կատարվող աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Ալիջանի անցակետ է այցելել Իգդիրի նահանգապետ Ֆըրաթ Թաշօլարը։


Նա տեղում մանրակրկիտ ուսումնասիրել է մաքսատան տարածքին, ճանապարհների որակին, ստուգման կետերին, անձնագրային ստուգման կետերին։ Նա պատասխանատուներին հրահանգել է արագ վերացնել արդեն առկա բացթողումները եւ արագացնել աշխատանքները՝ շեշտելով, որ բոլոր աշպատանքները պետք է կատարվեն որակյալ։


Նահանգապետն իր խոսքում նշել է, որ հայ–թուրքական սահմանի բացումը տնտեսապես կօգնի ոչ միայն Իգդիրին, այլ ամբոջ Թուրքիայի արեւելյան նահանգներին։

Նշենք, որ հայ–թուրքական սահմանի բացում նախնական նախատեսված է միայն 3–րդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։