Թրիփ ծրագիրը արմատական տրանսֆորմացիա կբերի այս տարածաշրջան, բայց այնուամենայնիվ ասեմ, որ մի նոր աշխարհ է բացվելու միջազգային առևտրի, տրանզիտի և էներգիայի հոսքի այս տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Դա աննախադեպ կապ կապահովի Հայաստանի և հարևան երկրների միջև։ Սա հոյակապ է ոչ միայն Հայաստանի ժողովրդի բարգավաճման համար, այլև կնպաստի խաղաղության գործընթացին։ Երբ դու կապում ես էներգետիկ ոլորտը, տնտեսությունը և այլն, սա նպաստում է խաղաղությանը։ Մենք խաղաղություն ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք, որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի»,–ասաց նա։


Վենսը նկատեց, որ Թրիպ հիմնադրամը ենթադրում է, որ մեծ քանակով մասնավոր կապիտալ հոսելու է այստեղ, որպեսզի այն փոխշաղկապվածություն ստեղծի»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա: