Դեպի Տեխաս նահանգի Էլ Պասո միջազգային օդանավակայան և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթները կասեցվել են «անվտանգության հատուկ նկատառումներով»։ Այս մասին չորեքշաբթի վաղ առավոտյան հայտնել է Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA)։ «Օդաչուները չեն կարող կառավարել օդանավերը այն տարածքներում, որոնց վրա տարածվում է տվյալ NOTAM-ի (ծանուցում օդաչուների համար — խմբ.) գործողությունը»։
Որպես պատճառ նշվել են «անվտանգության հատուկ նկատառումներով թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ։
Միևնույն ժամանակ, հաղորդագրության մեջ չի հստակեցվել, թե ինչու են սահմանափակումներ մտցվել Մեքսիկային սահմանակից Էլ Պասոյի նկատմամբ։ Էլ Պասոյի և հարևան Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա քաղաքի օդային տարածքի սահմանափակումը մտցվել է Գրինվիչի ժամանակով ժամը 18:30-ին (կամ արևելյան ժամանակով 11:30-ին)։ Այն կավարտվի նույն ժամին՝ փետրվարի 21-ին։ Օդանավակայանը հաստատել է այս տեղեկությունը սոցիալական հարթակներում զբոսաշրջիկների համար հրապարակված հաղորդագրության մեջ՝ նշելով, որ բոլոր չվերթները, «ներառյալ առևտրային, բեռնափոխադրող և ընդհանուր նշանակության ավիացիան», չեղարկվել են։
«Ճանապարհորդները պետք է կապ հաստատեն իրենց ավիաընկերությունների հետ՝ չվերթի կարգավիճակի մասին թարմ տեղեկատվություն ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


