Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահանությունը։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում, որտեղ ուժերը կչափի հետևյալ հավաքականների հետ՝

​Չեռնոգորիա
​Կիպրոս
​Լատվիա կամ Ջիբրալթար (այս զույգի հաղթողը)

 

​Ազգերի լիգայի 2026/27 խաղարկության խմբային փուլի հանդիպումները կկայանան 2026 թվականի աշնանը։ Մրցաշարի եզրափակիչ փուլը նախատեսված է 2027 թվականի հունիսին։