«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Այս մասին հայտնեցին «Իզմիրլյան» ԲԿ–ից։
«Իրավապահներն առավոտից «Իզմիրյան» ԲԿ-ի տնօրենի` Արմեն Չարչյանի աշխատասենյակում են, աշխատասենյակի դուռը փակ է: Չգիտենք` որ մարմինն է իրականացնում գործողությունները»: Այս մասին ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակ Աննա Դեմիրճյանը:
Նա նշեց, որ Արմեն Չարչյանն այսօր վիրահատություններ պետք է իրականացներ, դրանք կիրականացվեն այլ մասնագետների կողմից:


