Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են, ավելին ասել չեմ կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հարցին՝ այն հոգևորականները, որոնք ունեն մեղադրյալի կարգավիճակ, հնարավո՞ր է Եպիսկոպոսաց ժողովին մասնակցեն առցանց տարբերակով, նա պատասխանել է.
«Ոչինչ չեմ կարող ասել, կազմակերպչական աշխատանքներն ընթանում են, այդ հարցերին հանձնախումբն իր պատասխանը կտա»,-նշել է նա:


