Եվրոպան պետք է հրաժարվի Միացյալ Նահանգներից ունեցած չափազանց մեծ կախվածությունից և անցում կատարի դեպի առավել «եվրոպական» ՆԱՏՕ-ի, որը կհենվի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև առավել խորը կապերի վրա։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարության մեջ։ Ելույթի տեքստը, որն ընթերցվելու է Մյունխենի անվտանգության համաժողովում, հրապարակել է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք այլևս այն Բրիտանիան չենք, որը «բրեքզիթի» ժամանակ էինք: Քանի որ մենք գիտենք՝ վտանգավոր ժամանակներում մենք ոչ թե իշխանությունը մեր ձեռքը կվերցնեինք, այլ կհրաժարվեինք դրանից: Եվ ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա: Առանց Եվրոպայի չկա Մեծ Բրիտանիայի անվտանգություն, իսկ առանց Բրիտանիայի՝ չկա եվրոպական անվտանգություն: Սա է պատմության դասը և սա է նաև այսօրվա իրականությունը», - մեջբերել է Սթարմերի մամուլի ծառայությունը:
Բրիտանիայի վարչապետի ելույթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը մնում է անփոխարինելի դաշնակից և նրանք աննախադեպ ավանդ են ներդրել եվրոպական անվտանգության գործում։
Սակայն, սեփական ազգային անվտանգության զարգացմանը զուգընթաց, Եվրոպան պետք է անցում կատարի «չափազանց մեծ կախվածությունից դեպի փոխկախվածություն՝ նոր ուղի հարթելով դեպի ինքնիշխան զսպում և կոշտ ուժ


