Հայտնի դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Փակ շուկայի հին և նոր լուսանկարները և գրել.

«Չգիտեմ ինչ ասեմ, երևի թե սա է ամենաճիշտ գնահատականը՝ «Արա դե լավ էլի»: Ուրեմն ձեր կարծիքով Փակ շուկայի բնօրինակի (դե որովհետև սա չինական «պոդդելկան» է) ճարտարապետը չէր ֆայմում 2-րդ հարկ գցեր, որ առևտուր անելու տեղը շատանա: Ուղղակի, ի տարբերություն այսօրվա այս կառույցի «պռառաբի» (ճարտարապետ կոչվելու իրավունք չունի), բնօրինակի ճարտարապետը Երևանն էր կառուցում, ոչ թե «Երևան Սիթին»:


Հ.Գ. Լավ առաջարկ ունեմ, այս նուն սկզբունքով կարելի է վերանորոգել մեր բոլոր եկեղեցիները: Երկրորդ հարկ են գցում, որ միաժամանակ 2 կամ 3 կնունք ու հարսանիք անեն: Կազմակերպելը հաստատ դժվար չի լինի, քանի որ, ինչպես հասկացանք, Սամվել Ալեքսանյանը Կտրիճ Ներսեսյանի հետ լավ էլ մոտիկ է, կարողանում է եկեղեցու դռները փակի-բացի՝ երբ ուզում է»: