«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում դեռ ցուցակի հարց չեն քննարկել, սակայն «Հայաստան» խմբակցության ներսում հասկացել են, թե ում է երկրորդ նախագահը դիտարկում ցուցակի առաջնային տեղերում․ դրանք այն մարդիկ են, ովքեր վերջին օրերին մարզային ակտիվ այցելություններ են իրականացնում: Ակտիվ կանանց եռյակում են Քրիստինե Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, ցուցակի առաջնամասում կլինեն նաեւ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:


