Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր ժամը 16:00-ի սահմաններում Երևանում կրակոցներ են հնչել, որ հետևանքով կա 10 վիրավոր։

 

Ավելի ուշ հայտնի դարջավ նաև, որ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հնարավոր է՝ վտանգ է սպառնում կյանքին, մյուսների վիճակը կայուն ծանր է։

Armlur.am-ի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ կրակոցները 3-5 րոպե են տևել։


«Նրանք ն՛շեցին, որ սկզբում ձայնը լսելով կարծել են, թե տարածքի շինարարության ձայնն է, որից հետ շտապօգնության ազդանշաններ են լսել ու հասկացել են, որ կրակոցներ էին։

«Մարդկանց էին տանում ու տանում այս ինչ էր»,- ասել է քաղաքացին։


Քիչ առաջ հայտնել էինք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ են հնչել:

Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։ Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանապետ Կամո Ցուցալյանը»։