2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը Ռուսաստան է ներմուծվել 1,56 միլիոն օգտագործված մարդատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնել է ռուսական «Ավտոստատ» մեդիագործակալության տնօրեն Սերգեյ Ցելիկովը:
«Օգտագործված մեքենաներ ներմուծող երկրների հնգյակի մեջ է մտել Հայաստանը (74 հազար միավոր): Սակայն դա միայն 2023 թվականին օգտագործված ավտոմեքենաների մեծ հոսքի շնորհիվ: Այժմ ներկրման այս ուղղությունը գործնականում չի աշխատում։
Մատակարարումների ևս մի փոքր, բայց կայուն ուղղություն է Վրաստանը։ 4 տարվա ընթացքում ներմուծվել է 58 հազար մեքենա։ Ընդ որում, վրացական ավտոարտահանման աճը գրանցվել է 2025 թվականին՝ հիմնականում Հյուսիսային Ամերիկայից։ Վրաստանի մասնաբաժինը անցյալ տարի աճել է մինչև 7,4%՝ Ռուսաստան ներկրվող օգտագործված մեքենաների ընդհանուր ծավալում», - գրել է նա։


