Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի հավաքականն այսօր անցակցնում է իր նախախաղյան մարզումը Ֆուտբոլի ակադեմիայում:
Մարզումից հետո լրագրողների հետ զրույցում իր սպասելիքների մասին խոսեց Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նրա համար առավել կարևոր է Բուլղարիայի հետ սպասվելիք խաղը, քանի որ հաղթանակը շատ կարևոր է: Խոսելով հավաքականի ամբողջական լինելու մասին, նա նշեց, որ շատ քիչ խաղեր են եղել, որտեղ հավաքականն ամբողջական կազմով է եղել: հենրիխը նաև հույս հայտնեց, որ կկոտրեն կարծրատիպը և այս անգամ կհաղթեն սեփական հարկի տակ:
Պատասխանելով այն հարցին, թե ով կլինի այս անգամ հավաքականի ավագը, նա նշեց, որ խաղին դեռ մի քանի օր կա և նման հարցերը դեռ պարզ չեն: