ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է գործադիր հրամանագիր, որով 10% մաքսատուրք է սահմանվում բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների վրա։
«Ես հենց նոր Օվալաձև աշխատասենյակում ստորագրեցի գործադիր հրամանագիր, որով բոլոր երկրների նկատմամբ սահմանվում են գլոբալ մաքսատուրքեր։ Այն ուժի մեջ կմտնի գրեթե անմիջապես», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
ԱՄՆ նախագահը նախկինում զգուշացրել էր, որ նմանատիպ հրաման կհրապարակի այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերի մեծ մասը անօրինական է։
Թրամփը բացատրեց, որ դա անելու համար օգտագործում է 1974 թվականի Առևտրի մասին օրենքի դրույթը։ Այն նախատեսում է, որ նախագահն ունի նման մաքսատուրքեր սահմանելու լիազորություն, բայց միայն 150 օրվա ընթացքում։ Դրանից հետո այդ միջոցառումների պահպանումը պահանջում է ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը։


