Coyote Block 3-ի փորձարկումներն անցկացվել են Արիզոնայի Յումա հրաձգարանում։ Դրանց նպատակն էր ստուգել անօդաչու-կործանիչի նորագույն մոդելն անօդաչու սարքերի զանգվածային հարձակման պայմաններում։

Coyote Block 3-ն անօդաչուի արդեն երրորդ տարբերակն է։ Ըստ Техкульт-ի, առաջին տարբերակը (հետախույզ) էլեկտրական շարժիչով և դուրս եկող թևերով ԱԹՍ էր։ Երկրորդի վրա տեղադրված էր տուրբոռեակտիվ շարժիչ՝ չորս կայունացուցիչով, ինչն այն վերածում էր ռեակտիվ որսիչի։ Coyote Block 3-ը պահպանել է Coyote Block 2-ի տուրբինային շարժիչով պլաները և մարտավարատեխնիկական բնութագրերը, սակայն մարտագլխիկի փոխարեն այն համալրվել է էներգետիկ թնդանոթով։


Այսպիսի թնդանոթը թիրախը խոցում է էլեկտրամագնիսական իմպուլսով՝ շարքից հանելով դրա էլեկտրական շղթաները, ինչից հետո թիրախն ընկնում է գետնին։ Block 3-ի բնութագրերը գաղտնի են։ Հայտնի է միայն, որ այն կկարողանա խոցել 2-րդ և 3-րդ խմբերի ԱԹՍ-ներ։