Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ երկուշաբթի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12:12-ին Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Բայանգոլ Մոնղոլական ինքնավար պրեֆեկտուրայի Լոպ Նուր շրջանում։


Երկրաշարժի խորությունը դեռևս չի հրապարակվել։


Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։