Եգիպտոսը հաջորդ ամսվանից սկսած բարձրացնում է մուտքի վիզայի վճարը։ Այս մասին հաղորդում է Cairo 24-ը՝ հղում անելով Տուրիստական ընկերությունների և գործակալությունների պալատին։
«Տուրիստական ընկերությունների և գործակալությունների պալատը հայտարարել է Եգիպտոսի մուտքի կետերում մուտքի վիզայի վճարների բարձրացման մասին», - նշվում է հաղորդագրության մեջ։
Սա վերաբերում է միանգամյա մուտքի վիզաներին։ Մարտի 1-ից վճարը 25 դոլարից կբարձրանա մինչև 30 դոլար։ Բազմակի մուտքի վիզաների արժեքը կմնա անփոփոխ՝ 60 դոլար։
Մուտքը անվճար կլինի Շարմ էլ Շեյխի օդանավակայան ժամանող և Սինայի թերակղզում միայն 15 օրից ոչ ավելի մնալու պլանավորող զբոսաշրջիկների համար։


