Ալյասկայի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 05:11-ին՝ Նիկոլսկի բնակավայրից 86 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք ընկած տարածքում: Օջախը գտնվել է 25,4 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: