Սույն թվականի փետրվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 05:33-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։33-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.02⁰և արևելյան երկայնության 44․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ավերածություններ չկան։
Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


