Հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, հայտարարել էվարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, լարվածություն չկա:

Վարչապետը հավելել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:


«Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա, մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնական քայլի վերածվի։ Ինչպես գիտեք, Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է 90-ականների սկզբից և մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, կան նախագծեր տրանսպորտի հետ կապված», – ասել է Փաշինյանը։