Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել պատերազմի ժամանակ զոհված 1000 ուկրաինացի զինվորականների մարմինները։ Այս մասին հայտնել է խաղաղ բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորող Վլադիմիր Մեդինսկին։


Ուկրաինան, իր հերթին, Ռուսաստանին է փոխանցել 35 զոհված ռուս զինվորականների մարմիններ, հավելել է Մեդինսկին։


Ուկրաինայի Գերիների հետ վարվեցողության հարցերով համակարգող շտաբը դեռևս չի հաստատել փոխանակման մասին տեղեկությունը։