Իրանն ու ԱՄՆ–ն պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ գործնական առաջարկներ են ներկայացրել, այս մասին հայտարարել է Իսմայիլ Բաղային` խոսելով բանակցությունների 3-րդ փուլի մասին։
«Ես կարող եմ միայն ասել, որ ինչպես միջուկային, այնպես էլ պատժամիջոցների վերացման հարցում եղել են կարևոր առաջարկներ և գործնական նախաձեռնություններ։ Երկու կողմերն էլ լուրջ են մոտենում քննարկումներին»,-ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Բաղային հստակեցրել է, որ խորհրդակցությունները շարունակվել են շուրջ երեք ժամ՝ Օմանի արտգործնախարարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Բանակցությունները կվերսկսվեն ուշ երեկոյան՝ պատվիրակությունների ներքին խորհրդակցությունների ավարտից հետո:


