Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում վիրահատվել, որպեսզի մասնակցի 2026 թ. աշխարհի առաջնությանը: Այս մասին հաղորդում է AS-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը 2025 թ. դեկտեմբերից ծնկի կապանների խնդիր ունի։ Օրերս Մբապեն բաց թողեց Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ, որն ավարտվեց Արքայական թիմի հաղթանակով՝ 2:1:

Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 38 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ։