Փետրվարի 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը փետրվար 28-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։