Իրանի զինված ուժերը կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է IRNA գործակալությունը:
«Իրանի ժողովրդի պատասխանը կլինի վճռական և որոշիչ՝ ստիպելով օրինախախտներին զղջալ իրենց հանցավոր գործողությունների համար»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Թեհրանը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իր տարածքի դեմ իրականացված գործողությունը անվանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում։


