Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ռուվեյս բնակավայրում գտնվող «սիոնիստական ռեժիմի» հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի ռադարն ամբողջությամբ ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը, փոխանցում է IRNA-ն:


Նշվում է, որ ԱՄԷ-ի Ալ-Ռուվեյսում գտնվող «սիոնիստական ռեժիմի» հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգի ռադարն ամբողջությամբ ոչնչացվել է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրթիռների ճշգրիտ հարվածի հետևանքով։


Չաբահարի ափից 700 կմ հեռավորության վրա գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) խմբավորման վառելիքալիցքավորող նավը խոցվել է անօդաչու և հրթիռային համակարգերով, ինչից հետո շարքից դուրս է բերվել և հեռացվել օպերատիվ ցիկլից:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) առաջադեմ հականավային հրթիռային համակարգը շարունակում է հետևել տարածաշրջանում ԱՄՆ նավատորմի տեղաշարժին։