Եղանակը Հայաստանում:
Եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ելքով: Հոկտեմբերի 8-ին հանրապետության տարածքում կդիտվի ամպոտ եղանակ, սակայն շրջանների մեծ մասում կդիտվի առանց տեղումների եղանակ:

Միայն Գեղարունիքում և հարավային շրջաններում տեղումները կշարունակվեն մինչև երեկո: Լեռներում սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, հնարավոր է մերկասառույց և դժվարանցանելիություն, անհրաժեշտ է երթևեկել միայն ձմեռային անվադողերով: Առանձին վայրերում` մառախուղ և քամի 15-18մ/վրկ:

Հոկտեմբերի 8-ին ուշ երեկոյան ամենուրեք կհաստատվի առանց տեղումների եղանակ, հետագայում սպասվում է պարզեցում: Օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, շտապենք ուրախացնել, որ շաբաթվա 2րդ կեսին կջերմանա:


Եղանակը Երևանում:
Երևանում հոկտեմբերի 8-ին կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Գիշերը +5+7, ցերեկը +14+16, երեկոյան +9+11: