Իրանի Փորձագետների խորհուրդը սկսել է հանրապետության նոր ղեկավարի ընտրության գործընթացը։ Հաջորդողի վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարվի խորհրդի քարտուղարության միջոցով։

Փորձագետների խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին հաստատել է իրավահաջորին որոշելու աշխատանքների մեկնարկի մասին, հայտնում է TASS-ը։ «Հեղափոխության առաջնորդի ընտրության գործընթացը սկսվել է և վերջնական լուրը կհայտարարվի Փորձագետների խորհրդի քարտուղարության միջոցով», — գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։

Փորձագետների խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը պատասխանատու է պետության բարձրագույն ղեկավարի նշանակման համար։ Դրա կազմում ընդգրկված են 88 աստվածաբան-իրավագետներ, որոնք ընտրվում են ութ տարի ժամկետով։


Երկրի Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն՝ փորձագետները պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակել նոր առաջնորդ՝ գործող ղեկավարի մահվան, հրաժարականի կամ պաշտոնանկության դեպքում։

Ամերիկյան լրատվամիջոցները զոհված այաթոլլայի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, համարում են գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարի գլխավոր ֆավորիտներից։