ԱՄՆ Պետդեպարտամենտը լրացուցիչ ռեսուրսներ է հատկացրել Մերձավոր Արևելքում ծանր կացության մեջ հայտնված ամերիկացիների տարհանման համար, իսկ Պենտագոնը շտապ կարգով ավելացնում է այն ամերիկյան զորքերի թիվը, որոնք զբաղված են Իրանի դեմ գործողության համար հետախուզական տվյալների հավաքագրմամբ։ Այս մասին գրում է Politico պարբերականը։
«Սա վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը լիովին պատրաստ չէ ավելի լայնածավալ պատերազմի, որին այժմ բախվել է։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը դիմել է Պենտագոնին՝ խնդրելով ավելի շատ ռազմական հետախուզության սպաներ ուղարկել Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում գտնվող իր շտաբ-բնակարան։ Նրանք պետք է աջակցեն Իրանի դեմ իրականացվող գործողություններին առնվազն 100 օր, սակայն, ամենայն հավանականությամբ կմնան այնտեղ մինչև սեպտեմբեր ամիսը։
Սա վարչակազմի կողմից հետախուզության լրացուցիչ աշխատակիցներ ներգրավելու առաջին հայտնի հարցումն է Իրանի հետ պատերազմին մասնակցելու համար, և դա նշան է այն բանի, որ Պենտագոնն արդեն միջոցներ է հատկացնում այնպիսի գործողությունների համար, որոնք կարող են տևել շատ ավելի երկար, քան նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի սկզբանե ծրագրված չորս շաբաթը», — գրում է պարբերականը։


