Իսրայելի ռազմաօդային ուժերը Բեյրութում ավարտել են հետախուզական հարվածների շարքը՝ թիրախավորելով «Հեզբոլլահ» կազմակերպության մի քանի հրամանատարական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։


Նշվում է, որ թիրախների թվում եղել է նաև «Հեզբոլլահի» օդային ստորաբաժանման կողմից օգտագործվող հրամանատարական կենտրոնը։


Բացի այդ, ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել է նաև Թեհրանի ուղղությամբ օդային հարվածների նոր՝ լայնածավալ ալիք սկսելու մասին։