AFP գործակալությունը չեղարկել է այն տեղեկատվությունը, թե Ֆրանսիան թույլ կտա ԱՄՆ-ին և Իսրայելին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաները։
Տվյալ տեղեկատվության չեղարկման վերաբերյալ այլ մանրամասներ կամ պատճառներ լրատվամիջոցը չի հայտնում։
Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էր գործակալությունը, Ֆրանսիան հայտարարել էր, որ Իրանի դեմ մղվող հակամարտության ժամանակ, թույլ կտա ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաները։


