Այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո Իրանում ընթանում են նոր գերագույն առաջնորդի ընտրությունները. կան մի քանի թեկնածուներ: Այս մասին TASS-ին հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Թեկնածուներ կան, նրանք մի քանիսն են: Փորձագետների խորհուրդը զբաղվում է գերագույն առաջնորդի ընտրությամբ», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 4-ին հայտնել է, որ սկսել է հանրապետության նոր ղեկավարի ընտրության գործընթացը: Իրավահաջորդի վերաբերյալ վերջնական որոշման մասին կհայտարարվի խորհրդի քարտուղարության միջոցով:
Փորձագետների խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը պատասխանատու է պետության բարձրագույն ղեկավարի նշանակման համար: Դրա կազմում ընդգրկված են ութ տարի ժամկետով ընտրված 88 աստվածաբան-իրավագետներ:
Երկրի Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն՝ փորձագետները պարտավոր են սեղմ ժամկետներում նշանակել նոր առաջնորդի՝ գործող ղեկավարի մահվան, հրաժարականի կամ պաշտոնանկության դեպքում:
Ամերիկյան լրատվամիջոցները հանգուցյալ այաթոլլայի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին, անվանում են գերագույն առաջնորդի պաշտոնի համար մրցապայքարի հիմնական ֆավորիտներից մեկը:


