Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերը «Խորամշահր-4» ծանր հրթիռներ են արձակել Թել Ավիվի կենտրոնի ուղղությամբ՝ հարձակումների 19-րդ ալիքի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։


Այսօր արձակվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի «Խորամշահր-4» ծանր հրթիռները՝ 1 տոննա կշռող մարտագլխիկով, որոնք ուղղված են եղել Թել Ավիվի կենտրոնի, Բեն Գուրիոն օդանավակայանի և Իսրայելի ռազմաօդային ուժերի 27-րդ էսկադրիլիայի բազայի ուղղությամբ։


«Այս ռազմավարական հրթիռների հաջող անցումը, ուղեկցվելով հարձակողական անօդաչու թռչող սարքերի առաջխաղացման ջոկատով, օկուպացված տարածքներում տարածաշրջանային և ներքին պաշտպանության յոթ շերտերով իսկական դժոխք է ստեղծել ագրեսորների համար։

Նախորդ հարձակումների ալիքն արդյունավետորեն հարվածել էր տարածաշրջանի 20 թիրախներին, ինչպես նաև Բահրեյնի, ԱՄԷ-ի և Քուվեյթի տարածքներին։

Տարածաշրջանի բազաներից ամերիկացի զինվորների փախուստը և հյուրընկալող երկրների հյուրանոցներում պատսպարումը, ինչպես նաև հանցագործ ամերիկյան բանակի կողմից Պարսից ծոցի երկրների քաղաքացիական օբյեկտների գաղտնի օգտագործումը աննկատ չեն մնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական դիտարկման համար», — նշվում է հաղորդագրության մեջ։