Իրանը նոր հարվածներ է հասցրել Իրաքի քրդերին և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային, հաղորդում է Tasnim-ը։

«ԻՀՊԿ ցամաքային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի ահաբեկչական կենտրոնների դեմ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքը գրոհել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ահաբեկչական ռազմական բազայի վրա։