Բեյրութի Դահիե շրջանում «Հեզբոլլահի» դեմ գործողության սկզբից իրականացվել է հարվածների 26 ալիք։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի բանակը։
«ՑԱԽԱԼ-ը գիշերը հարված է հասցրել «Հեզբոլլահի» հրամանատարական կենտրոններին եւ բազմահարկ շենքերին Բեյրութում։
Իսրայելի ՌՕՈւ-ն ավարտել է հարվածների լայնամասշտաբ ալիքը Բեյրութում՝ «Հեզբոլլահի» ենթակառուցվածքի դեմ։
Հարվածների շրջանակում խոցվել են «Հեզբոլլահի» օգտագործած գործադիր խորհրդի հրամանատարական կենտրոնը եւ այն օբյեկտը, որտեղ պահվում էին անօդաչու թռչող սարքերը»,- նշել են ՑԱԽԱԼ-ում։


