Հրապարակվել են Քուվեյթում իրանական հարվածների հետեւանքով ամերիկյան ռազմակայանում առաջացած հրդեհի կադրերը, տեղեկացրել է Pars Today-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը՝ պատճառելով ավերածություններ եւ մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։


Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտել է Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։ «Հրդեհը Քուվեյթում ԱՄՆ ահաբեկիչների բանակի ռազմակայանում շարունակվում է»,- նշվել է հաղորդագրությունում։