ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումների հետեւանքով ընդհանուր առմամբ վնասվել է 3 643 քաղաքացիական կառույց, այդ թվում՝ 3 090 բնակելի շենք, առեւտրի եւ սպասարկման 528կենտրոն, 14 բժշկական եւ դեղագործական հաստատություն եւ Կարմիր մահիկի ինը կենտրոն, տեղեկացրել է Pars Today-ը։
Վնասվել են նաեւ մի քանի շտապօգնության մեքենաներ։
Ամենաշատ վնասը կրել է Թեհրանը։ Մայրաքաղաքում թիրախների թվում են եղել Գանդիի, Վալիասրի, Խաթամ ալ-Անբիայի եւ Մոթահարիի հիվանդանոցները, Կարմիր մահիկի համալիր վերականգնողական կենտրոնը, ինչպես նաեւ Թեհրանի շուկան, Մեհրաբադի օդանավակայանը, կրթական հաստատությունները, մարզական համալիրները, այդ թվում՝ 12 հազար տեղանոց «Ազադի» մարզադաշտը, խիտ բնակեցված բնակելի թաղամասերը։ Մարդկային զոհերի թվով դրանց հաջորդում է Հորմոզգան նահանգը։


