Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի նորեկին՝ Ֆինն Գերագուսյան:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքական է առաջին անգամ հրավիրվել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմի հարձակվող եւ Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստ Ֆինն Գերագուսյանը:
Գերագուսյանը Մ21 հավաքականի կազմում 2025 թ. նոյեմբերին մասնակցել է Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա – Հայաստան խաղին, որտեղ Արմեն
Գյուլբուդազյանցի գլխավորած թիմը պարտվել էր 1:2 հաշվով: Գերագուսյանը փոխարինման էր դուրս եկել 62-րդ րոպեին։ Չեռնոգորիա – Հայաստան խաղը Գերագուսյանի առաջին պաշտոնական հանդիպումն է եղել Հայաստանի թիմում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այսօր հրապարակել է արտերկրից հավաքականի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Այս ամիս Հայաստանի թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ մարտի 26-ին Արաբական Միացյալ Էմիրությունների, մարտի 29-ին Բելառուսի թիմի հետ։


