ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի հաջորդ գերագույն առաջնորդին՝ ասելով, որ նա «երկար չի դիմանա» առանց ԱՄՆ-ի հավանության։
«Նա կարիք կունենա մեր հավանությանը։ Եթե նա չստանա մեր հավանությունը, երկար չի դիմանա», – ասել է նա ABC News-ին տված հարցազրույցում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կիրակի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ նոր գերագույն առաջնորդի ընտրությունը բացառապես Իրանի ժողովրդի գործն է, և ոչ ոք չպետք է միջամտի։


