Վերջին տասն օրվա ընթացքում Իսրայելը շուրջ 50 բեռնատար ինքնաթիռ է ընդունել, որոնց մեջ եղել են հրատապ ռազմական մատակարարումներ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ այդ ժամանակահատվածում երկիր է հասցվել ավելի քան 1000 տոննա ռազմական բեռ։ Դրանց թվում են տարբեր տեսակի սպառազինություններ, զինամթերք և հատուկ սարքավորումներ, որոնք փոխանցվել են Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին։


Նախարարությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրներից են ստացվել մատակարարումները, սակայն նշել է, որ լոգիստիկայի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ում և Գերմանիայում Իսրայելի պաշտպանական գերատեսչության ներկայացուցչությունները։ Միաժամանակ ակնկալվում է, որ մոտ ժամանակներս կարող են ավելանալ ռազմական օգնության ծավալները։