Իրանի նավթավերամշակման օբյեկտներին հասցված հարվածներից հետո մթնոլորտում թունավոր ամպ է առաջացել, որն աստիճանաբար շարժվում է դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։

Հաղորդվում է, որ հարձակումներից մի քանի օր անց անսովոր աղտոտված ամպ է հայտնվել նավթապահեստարանների և նավթավերամշակման գործարանների վրա։ Այն մտահոգություն է առաջացրել տարածաշրջանի բնակիչների շրջանում։ Ինչպես հայտնում է MK.ru-ն, դրա ազդեցության տակ պոտենցիալ կարող են հայտնվել Ուզբեկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Մինչդեռ «Կազհիդրոմետից» հայտնել են, որ մոնիթորինգի տվյալների համաձայն՝ «դեպի Ղազախստան և Կենտրոնական Ասիայի երկրներ նմանատիպ աղտոտիչների տեղափոխման նշաններ չեն արձանագրվել»։ «Ուզհիդրոմետում» հայտարարել են, որ «այդ տեղեկությունները գիտական հիմնավորում չունեն»։ Ղրղզստանի պետական մարմինները դեռևս չեն մեկնաբանում Իրանում տիրող իրավիճակի հնարավոր ազդեցությունը երկրի մթնոլորտի վրա։